Փաշինյանական քարոզչության այս փուլն առանձնանում է նրանով, որ ավանդական կիրառվող հայաստանցի-ղարաբաղցի արհեստական պառակտությանը, եկել է փոխարինելու ղարաբաղցի-ղարաբաղցի ներխմբային թշնամության հրահրմամբ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանական քարոզչության այս փուլն առանձնանում է նրանով, որ ավանդական կիրառվող հայաստանցի-ղարաբաղցի արհեստական պառակտությանը, եկել է փոխարինելու ղարաբաղցի-ղարաբաղցի ներխմբային թշնամության հրահրմամբ:

Եթե ժամանակին կեղծ պատմություններ էին շրջանառության մեջ դնում, օրինակ` «Ստեփանակերտում մեկից ջուր խնդրեցի, իմացան հայաստանցի եմ` չտվեցին», հիմա կեղծիք, շինծու նյութեր են տարածում` փորձելով արցախցիների միջև կոնֆլիկտ հրահրել:

Այս փուլը տարբերվում է նաև նրանով, որ փորձ է արվելու այդ ամենն անել արցախցիների միջոցով, նույնիսկ կարևոր էլ չէ` իրական արցախցի է, թե դա այդպես է ներկայացվում:

Թեմային իրական գույներ հաղորդելու համար հատվածական, կիսաիրական «փաստերով» են ողողում, ապա գցում դաշտ ու նիկոլական ցնցությունը պատրաստ է, մարդիկ իրական դավաճանին թողած ամեն ինչ քննարկում են` Վլադիվաստոկից մինչև անվերջություն:

Արցախը դավաճանելու հարցում Նիկոլը մրցակից չունի, կան այդ դավադրության հանցակիցներ ու գիտակցված առաջ մղողներ:

Տարբեր կալիբրի «շնաձկները» ևս չեն խուսափելու պատասխանատվությունից և այդ խարանից»։

Տեսանյութեր

Լրահոս