
Վենետիկի մոտ ավտոբուսի վթարը 21 մարդու կյանք է խլել

Վենետիկի մերձակայքում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։ Եվս 18 մարդ վիրավոր է։ Ավտոբուսն ընկել է կամրջից և սկսել այրվել։
Ավտոբուսը բախվել-անցել է արգելապատնեշի միջով և մխրճվել երկաթգծի ռելսերի մեջ Մեստրեի շրջանում, որը կամրջով կապված է Վենետիկին։ Վենետիկի քաղաքապետը տեղի ունեցածը բնութագրել է որպես «ահռելի ողբերգություն», «ապոկալիպտիկ տեսարաններ»։
Ենթադրվում է, որ ավտոբուսը վարձակալել էին Վենետիկից մոտակա Մարգերայի շրջան զբոսաշրջիկների տեղափոխելու համար։
Իտալիայի ներքին գործերի նախարարը զգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է