Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Խնդրում ենք բոլորիդ լինել աչալուրջ, չտրվել ապատեղեկատվությանը, սադրանքներին և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված արտահերթ քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Օսմանին հավելել է, որ թեմային կանդրադառնա նաև Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ նախատեսվող հանդիպումների ընթացքում։
Եվրամիությունը կոչ է անում դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն և խնդիրների լուծումը գտնել երկխոսության միջոցով։
Գնա՛, որ էլ չմեռնենք, գնա՛, որ Եռաբլուրը չմեծացնենք. շուշեցիր Նարե Սիմոնյանը՝ Փաշինյանին
Հայաստանի քաղաքական ուժեր, Նիկոլն ասում է՝ ես չկամ, լրացրեք այս վակուումը, ո՞ւր եք. Կարեն Վրթանեսյան
Էսօրվա սերնդին կորցրել ենք, վաղվանն էլ ենք կորցնելու. դուրս եկեք. Սոֆյա Հովսեփյան
Դուրս եկեք, ժողովուրդ, սա մեր վերջին կռիվն է, մորթվում ենք. ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյան
Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: ԼՂ ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ Լեռնային Ղարաբաղում երկու զոհերից մեկը երեխա է։
Եվրամիությունը դատապարտում է ռազմական սրումը շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում։ ԵՄ-ն ցավում է սրման հետևանքով մարդկային կորուստների համար։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում:
Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ։ Այս մասին նա գրել է «X» սոցիալական ցանցի իր հաշվում։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենբթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ստեփանակերտի բնակիչները ժամը 16:25-ի դրությամբ շարունակվող հրետակոծության պատճառով դեռևս պատսպարված են մնում ապաստարաններում:
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: ԼՂ ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին:
Ստեփանակերտը շարունակվում է հրթիռակոծվել
Հրետակոծվող Ստեփանակերտը՝ այս պահին
Փակվեց նաև Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան հատվածը
Քաղաքացիները փակեցին Տիգրան Մեծ-Հանրապետության հրապարակ հատվածը
Շուրջ 3 ժամ առաջ Ադրբեջանը շաբաթներ շարունակ տևող տեղեկատվական դիվերսիայից հետո լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի սահմանների ողջ երկայնով՝ հրետակոծելով անգամ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդեն կան զոհեր, վիրավոր երեխաներ, թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությունը:
Ի՞նչ ներքաշվելու մասին է խոսքը, 120 000 մարդու մասին է խոսքը. Կարեն Վրթանեսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
«Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներ՝ Կառավարության շենքի մոտ
Ոստիկանների նոր խմբաքանակին քաղաքացիները դիմավորեցին «դավաճան, թուրք, ամոթ» վանկարկումներով
Արցախից տեղեկությունները բավականին դժվարությամբ են գալիս. խլացնում են նաև կապի միջոցները. Աբրահամյան
Ադրբեջանում արգելափակեցին TikTok-ը։
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն իրականում հենց Արցախի խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերն է ուղիղ ռմբակոծում` ի հակառակ առավոտից իր բացարձակ ստերի: