
Ինչքա՞ն պետք է ոչնչություն լինես, որ աձնական էժանագին շահի համար աջակցես այս հակահայ, հակապետական ուժին. Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ պետությունը/պետականությունը կործանման եզրին հասցրած քպ կոչվող խմբակի ներկայացուցիչներն են «պետականամետ» կեղծ կոչերով հանդես գալիս, հասկանալի է: Գիտեն, ինչ դավաճանություն են գործել, գոյություններն են երկարացնում ամեն գնով…
Զզվելի են պատուհասների լատենտ աջակիցները, իրենց՝ էլ ավելի կեղծ հայրենասիրական տխմար պահվածքով:
Ինչքա՞ն պետք է ոչնչություն լինես, որ աձնական էժանագին շահի համար աջակցես այս հակահայ, հակապետական ուժին:
Հայ ազգի գլխավոր թշնամին նստած է Երևանում: Անհնար է հաղթել արտաքին թշնամուն՝ առանց ներքինի հանդեպ հաղթանակի»: