Վրաստանում հեղաշրջման նպատակով Եվրամայդանի պես իրադարձություններ են նախապատրաստվում. Վրաստանի պետական անվտանգության ծառայության
Ուկրաինայում հակամարտությանը մասնակցող վրացական ծագումով զինվորականների մի մեծ խումբ և վրացի երիտասարդների մի մասը, շահագրգիռ կողմի ազդեցության տակ, կօգտագործվեն Վրաստանում հեղաշրջման նպատակով քաղաքացիական անկարգությունների կազմակերպման նպատակով, ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է Սպուտնիկի վրացական ծառայությունը, այս ծրագրի հեղինակներից մեկը նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք ՆԳՆ ղեկավարի տեղակալ, իսկ այժմ՝ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Գեորգի Լորտկիպանիձեն, հաղորդել է Պետական անվտանգության ծառայությունը։ Նշվում է, որ Վրաստանում քաղաքացիական անկարգությունները նախատեսվում են արտասահմանյան երկրների համակարգմամբ ու ֆինանսական աջակցությամբ։
Ապակառուցողական գործընթացների մեկնարկի ամսաթիվն ընթացիկ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերն է, երբ պետք է ներկայացվի Եվրահանձնաժողովի միջանկյալ զեկույցը և հրապարակվեն Եվրամիության վերջնական զեկույցները Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ:
Երիտասարդական խմբերին հեղափոխական սցենարի համար օգտագործելու նպատակով պատրաստելու համար օգտագործվում է CANVAS կազմակերպությունը, հաղորդում է Պետական անվտանգության ծառայությունը։
Այդ անձինք դիտարկում են իրադարձությունների զարգացման մի քանի սցենար, այդ թվում՝ ստեղծելու այսպես կոչված «վրանային քաղաք», Վրաստանի կենտրոնական պողոտաների և ռազմավարական օբյեկտների մոտ բարիկադների տեղադրում, կառավարական շենքերի գրավում և բարիկադավորում, ինչպես նաև լուրջ սադրանքի տարրեր պարունակող այլ անօրինական գործողություններ։
«Մասնավորապես, հստակ հայտնի է, որ կազմակերպիչները Վրաստանի համար դիտարկում են 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած Եվրամայդանի նման սցենարի իրականացման հնարավորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։