«Նիկոլն ընտրությունով չի եկել, որ ընտրությունով հեռացվի. ոնց եկել է, տենց էլ հեռացվելու է». էդուարդ Շարմազանով
էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն ընտրությունով չի եկել, որ ընտրությունով հեռացվի. ոնց եկել է, տենց էլ հեռացվելու է:
Հարգելի հայրենակիցներ ջան🇦🇲:
Սրանց բղավոցները,հարցազրույցները, 50 պլուս 1 ձայն ստանալու հավակնություններն ու հոխորտանքները թեթեւ տարեք։
Ընտրությունը հարց չի լուծելու։
Նիկոլը ընտրությունով չի եկել, որ ընտրության արդյունքում հեռանա։
Եկել է մարդկանց խաբելով ու ոտքի հանելով։
Նա դարձել է վարչապետ 100 հազարավոր քաղաքացիների խաբելու ու փողոցային պայքարի արդյունքում։
Հետեւաբար՝ նույն ձեւ էլ պետք է հեռացվի։
Հայ ժողովուրդը պետք է 100 հազարներով հավաքվի ու հեռացնի սրանց հակապետական ռեռիմին։
Ասում են՝ Նիկոլը կկրակի ժողովրդի վրա։
Գլուխը պատով կտա։
100 հազար մարդ հավաքվի Երեւանի կենտրոնում, տեսնեմ՝ էդ ո՞վ է կրակելու հրաման տալիս։
Խելոք հեռանալու է ու փախնի…
Թե բա՝ փախնող չեմ։
Չփախնողն Աշոտյանն է, կապիտուլյանտ։
Դու փախել ես ու դեռ փախնելու ես՝ փուռը տաս քո քպ-իստներին։
Կապրենք՝ կտեսնենք՝ ով էր ճիշտ, իսկ ով՝ սխալվեց։
Որ ճամփով եկել ես, նույն ճամփով էլ գնալու ես»։