Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել:
Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամրագրում, այդ թվում` անհրաժեշտ թարգմանություն:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 12-ին Աճեմյան 1-ին նրբանցքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 19-ամյա Սպարտակ Գ.-ին և 33-ամյա Նարեկ Բ.-ին: Նրանք օգոստոսի 4-ից հետախուզվում էին խուլիգանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Բերման ենթարկվածները ներկայացվել են քննչական բաժին:
Մենք ինքներս մեզ համար պիտի պարզ հասկանանք կատարվող պրոցեսները, որ կարողանանք հասկանալի դարձնել դրանք ավելի լայն հանրության համար։ Ուրեմն սկսենք նարատիվների շտկումից։
«Արցախում մանուկները շաքարավազ ու մանկական կեր չունեն, մի քանի օրից սեպտեմբերի 1-ն է, գրենական պիտույքների ու հագուստի խնդիր ունեն երեխաները։ Մայրաքաղաքի հետ տրանսպորտ չի աշխատում, կարողանում են միայն մեկ տրանսպորտ տրամադրել, այն էլ՝ հիվանդներին ենք տեղափոխում Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոց»,- հավելեց համայնքապետը և ընդգծեց, որ մինչև հունիսի վերջ ջրի հետ կապված խնդիրներ չեն ունեցել, սակայն հուլիսից արդեն ջուրը ժամով են ստանում։
Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը:
Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ցանկանում է իրականացնել անցյալ տարի իր առաջարկած նախաձեռնությունը և վերակառուցել Հյուսիսային Կորեայի տնտեսությունը, եթե Փհենյանը միջուկային զենքից հրաժարվելու քայլեր ձեռնարկի: Այս մասին հաղորդում է Yonhap-ը:
Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Նշվում է, որ դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվել են առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա դասագրքերի և ուսումնական նյութերի հրատարակման համար։
Օգոստոսի 14-ին, ժամը 10.50-ին, Երևանի Սայաթ-Նովայի, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա ինքնագլորավարի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հանդիպմանը քննարկվել են քրեական ոստիկանության ոլորտում հետագա համագործակցության, ծառայողների վերապատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
20-օրից ավելի է, Հայաստանից Արցախին տրամադրված հումանիտար բեռը շարունակում է մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի վարչական տարածքում, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի այն մտնի Արցախ։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։
Հիմաչալ Պրադեշի և Ուտարակհանդի նահանգների որոշ հատվածներում հորդառատ անձրևներ են կանխատեսվում մինչև օգոստոսի 16-ը։
Բելառուսն ի դեմս ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և BRICS-ի տեսնում է անվտանգության ապահովման այլընտրանքային մեխանիզմներ: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգությանը նվիրված մոսկովյան XI խորհրդաժողովում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 6 օպերատիվ խումբ (ընդհանուր 47 փրկարար)։
Հայ ֆուտբոլիստի քույրը 37 տարեկան է:
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօրվանից գործելու է բարեգործական ճաշարան` շրջափակման հետևանքով ստեղծված սոցիալական իրավիճակը մեղմելու և բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու նպատակով: Այս մասին հայտնում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը։
Կատարվում է նախաքննություն:
Արմավիր գյուղի 38-ամյա բնակիչ, «օրենքով գող» Ա.Ք.–ին մեղադրանք է ներկայացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և ապօրինի թմրաշրջանառության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննչական գործողության ավարտից հետո պաշտպան Մ.Ա.-ն, վկա Մ.Ե.-ին քննիչի աշխատասենյակից դուրս է հրավիրել և միջանցքում պարզաբանում պահանջել:
Օգոստոսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ։
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հաստատել է, որ իրենց դիտորդների պարեկության ժամանակ սահմանին կրակոցներ են արձակվել։ Այս մասին գրառում է արվել Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում Twitter) էջում։
Օգոստոսի 15-ին, ժամը 12:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում քաղաքացին ինքնասպանություն է գործել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ արևելյան հատվածում գտնվող Հաթայ նահանգի Հասսայի շրջանում օգոստոսի 14-ին գրանցվել է ամենից բարձր օդի ջերմաստիճանը՝ ցերեկային ժամերին հասնելով 50°C-ի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ընտանիքի անդամները ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Ռումինիան ՆԱՏՕ-ի համար կարևոր տարածաշրջանային կենտրոն է և կշարունակի ջանքերը երկրի տարածքում դաշինքի կառույցների ամրապնդման ուղղությամբ։ Ըստ ТАСС գործակալության՝ այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։
Հորդանանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Կատարվում է քննություն: