Բաժիններ՝

Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 57-ի

Հնդկական Հիմալայներում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի։ 10 մարդ առայժմ անհետ կորած է։ Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից։

Օգոստոսի 12-13-ին տարածաշրջանում տեղատարափներից առաջացած սողանքների հետևանքով բազմաթիվ տներ և կառույցներ էին փլուզվել։ Հատկապես տուժել է Հիմաչալ Պրադեշի նահանգը։ Ըստ հյուսիսային այս նահանգի իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Հիմաչալ Պրադեշի և Ուտարակհանդի նահանգների որոշ հատվածներում հորդառատ անձրևներ են կանխատեսվում մինչև օգոստոսի 16-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031