Լաչինի անցակետում ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացրել են Արցախի զինանշանը

Արման Աբովյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են Լաչինի անցակետում ադրբեջանցիները շտապօգնության մեքենայից հեռացնում Արցախի զինանշանը:

Տեսանյութին կից գրառման մեջ Արման Աբովյանը նշում է. «Օկուպանտները հայ բժիշկներին ստիպել են շտապօգնության մեքենայից հանել անվնաս պիտակը միայն այն պատճառով, որ այնտեղ պատկերված է Արցախի զինանշանը։

Ոչինչ, և սրա միջով պետք է անցնել, օկուպանտների յուրաքանչյուր նման գործողություն մեզ ավելի է մոտեցնում այն պահին, երբ մենք օկուպանտներին դուրս ենք շպրտում մեր Հայրենիքից»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031