Բաժիններ՝

Սեզոնային հատապտուղներն ավելի լավ է ուտել թարմ վիճակում և չմշակված․ սննդաբան

Հատապտուղների սեզոնն է, և առավելագույն օգուտ ստանալու համար դրանք պետք է ուտել առանց որևէ վերամշակման։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարիաթ Մուխինան։

Նրա խոսքով՝ եթե ելակը վերածեք ջեմի, ապա դրանից օգուտ չի լինի, որովհետև տաքացնելիս քայքայվում են C և B վիտամինները։

«Բացի այդ, ըստ մասնագետի, պետք չէ նույնիսկ հատապտուղները կտրատել։ Նույնը վերաբերում է թարմ ելակից ըմպելիքների, օրինակ՝ սմուզիների պատրաստմանը։ Օգտակար հատկությունները կորչում են։

«Միևնույն ժամանակ, հատապտուղների թթվածնի հետ շփման տարածքը մեծանում է, և որոշ վիտամիններ և հակաօքսիդանտներ ոչնչացվում են»,- Մուխինայի խոսքերն է մեջբերում KP ռադիոն։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31