
Երևանում ուրուգվայական կինոյի 11-րդ փառատոնը կմեկնարկի «Աշխատողը և գործատուն» ֆիլմի ցուցադրությամբ

Ուրուգվայական կինոյի 11-րդ փառատոնը, որն անցկացվելու է հուլիսի 4-7-ը Երևանում, կմեկնարկի «Աշխատողը և գործատուն» ֆիլմի ցուցադրությամբ:
Փառատոնն անցկացվում է Հայաստանում Ուրուգվայի դեսպանության, ՀԲԸՄ Ուրուգվայի, «Կինոթեքա Արմենիա»-ի և այլ կազմակերպությունների հովանավորությամբ: Փառատոնը ղեկավարում է արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանը:
Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նաև «Խուլիո, հավերժ երջանիկ», «Ալելի» և «Իլդայի արձակուրդները» ֆիլմերը: Ցուցադրությունները տեղի են ունենալու Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ժամը 19:30-ին:
Ֆիլմերն իսպաներեն են՝ անգլերեն ենթագրերով: Ցուցադրությունների մուտքն ազատ է: