Պայքարելու ենք մինչև վերջ, չկասկածե՛ք դրանում, պատասխան են տալու. Հրանտ Անանյան
Փաստաբան Հրանտ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ուրեմն ցանկանում եմ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան պատասխանատուներին հիշեցնել, որ անընդունելի և անընկալելի է Ձեր անտարբեր վերաբերմունքը փաստաբանների, փաստաբանական ինստիտուտի
հանդեպ, ինչպես նաև «հոգատարությունը»՝ ոստիկանության համակարգումապօրինության դրսևորումներին և ի թիվս այլոց նաև փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնություններին: Չենք հանդուրժելու և համակերպվելու Ձեր որդեգրած
հանուն «նախախնամության» երկակի ստանդարտներներին առնվազն հետևյալպարզունակ հիմնավորումներով.
Առաջին՝ ակնհայտ է, որ 09.02.2023 թվականին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի մասնագիտական գործունեությանը բռնության գործադրմամբ
խոչընդոտելու դեպքից հետո անցել է շուրջ 4 ամսից ավելի ժամանակ, սակայն դեռևս հանցագործություն կատարած ոստիկանները մեղադրյալ չեն ներգրավվել, նրանց նկատմամբ չի հարուցվել հանրային քրեական հետապնդում:
Ի պատասխան տուժող կողմի հարուցված միջնորդությունների և պնդումների, թե ինչու՞ է հապաղում տվյալ հարցը ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ դատախազությունից հայտնում են՝ «կատարվում
է մանրամասն քննություն, գնահատական կտրվի բոլոր ապացուցողական գործողությունները կատարվելուց և տվյալները համադրելուց հետո…»:
Մինչդեռ 07.06.2023 թվականին Ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաբանական Կարեն Ալավերդյանի մասնագիտական գործունեությանը բռնությամբ խոչընդոտելու դեպքով 24 ժամը չոլորած քննչական մարմինը միջնորդություն է հարուցել, իսկ դատախազությունը շտապել է փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել, վերջինիս
մեղադրանք է առաջադրվել «խուլիգանության» համար՝ հիմնվելով միայն ոստիկանների ցուցմունքների վրա՝ առանց որևէ մանրակրկիտ քննություն, առանց որևէ առերեսում կատարելու, հնարավոր տեսագրությունների, այդպիսի սարքերի (որոնք առերևույթ առկա են եղել) առգրավման, ուսումնասիրության և տվյալների համադրման:
Երկրորդ՝ Փետրվարին տեղի ունեցած դեպքով առկա են տուժող ճանաչված փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են նրանց ցուցմունքներում նշված հանգամանքներին, առկա են բազում մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ (տեսանելի հետքեր), փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության ընթացքում կիրառված բռնությունը
հիմնավորվում է նաև ականատես և ոչ ականատես վկաների ցուցմունքներով և այլ տվյալներով, ապացույցներով և փաստական հանգամանքներով:
Մինչդեռ փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքում վերջինիս մեղադրանք է առաջադրվել զուտ ոստիկանների ցուցմունքներով, ովքեր որ հենց նրա դեմ բռնության կիրառողներ են կամ ականատես են եղել դրան: Կարեն Ալավերդյանի կողմից խուլիգանություն կատարելու կամ որևէ անօրինական վարքագիծ դրսևորելու
վարկածը չունի այլ օբյեկտիվ ապացույցով կամ նույնիսկ տվյալով հիմնավորում, հետևաբար ու՞ր եք շտապում և այդ դեպքում ինչու՞ չեք շտապում նախորդ դեպքով ոստիկաններին մեղադրանք առաջադրել:
Երրորդ՝ Դուք լուրջ մտածում եք, որ փաստաբանը պետք է մտնի
ոստիկանության բաժին ձերբակալվածին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով և մտավախություն ունենա որ իրեն ոստիկանների զեկուցագրերով (ցուցմունքներով) կարող են մեղադրել խուլիգանություն կատարելու մեջ….
Պայքարելու ենք մինչև վերջ, չկասկածեք դրանում, պատասխան են տալու բոլորը…»։