Երասխի դեպքում նոր նրբերանգ կա. Արարատ Միրզոյան
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Երասխում Ադրբեջանի ԶՈւ-ի արձակած կրակոցներին, ընդգծելով, որ ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև բոլոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը և, ի վերջո, Հայաստանին պարտադրել իր համար ցանկալի լուծումները։
«Սա առաջին դրսևորումը չէ, վստահ եմ, որ վերջինը չէ։ Այլ հարց, որ մենք նման վարքագծի նկատմամբ, նաև միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի։ Կամ մենք բանակցում ենք բարի կամքով, ինչպես ընդունված է ասել՝ հանգելու, գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կամ, եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է։ Հուսով ենք՝ նաև միջազգային հանրության համար է անընդունելի։ Հիմա խոսքն այս դեպքում վերաբերում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և միջազգային հանրությունն էլ, իհարկե, պետք է դերակատարում ունենա։
Կոնկրետ Երասխի դեպքում մեկ այլ ներբերանգ էլ կա, գիտեք, նախապես հայտարարվել էր, որ մետալուրգիական գործարան է կառուցվելու և գործարկման ընթացքում էականորեն նպաստելու է ՀՀ տնտեսության զարգացմանը»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում