Տարեկան 24 միլիոն դրամ եկամուտ, նոր բնակարան՝ Զեյթունում. Սրբուհի Գալյանի հայտարարագիրը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող Սրբուհի Գալյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի տարեկան հայտարարագիրը, որում հայտարարագրել է 1 բնակարան՝ Երևանի Կենտրոնում, 1 անհատական բնակելի  տուն՝ Դիլիջանում, և 1 հողամաս (գտնվելու տեղը նշված չէ),  բոլորն էլ՝ համատեղ սեփականությամբ։

2022 թվականի սեպտեմբերին Սրբուհի Գալյանը բնակարան է գնել նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում՝ արժեքը մոտ 40 միլիոն դրամ։

Գալյանը հաշվետու տարում 94 միլիոն դրամով վաճառել է Երևանի Կենտրոնում գտնվող բնակարանը։

Սրբուհի Գալյանի եկամուտը հայտարարատու տարում կազմել է  24 միլիոն դրամ, որից Պետական եկամուտների կոմիտեից՝ 4,830,369 դրամ (եկամտահարկի վերադարձ), ԵՊՀ-ից՝ 342,815 դրամ, «Արդարադատության ակադեմիայից՝ 540,492 դրամ, և Գլխավոր դատախազությունից՝  18,148,642 դրամ։

Կարդացեք նաև

Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը, նոր հայտարարագիր չի ներկայացրել. կայքում առկա վերջին հայտարարագիրը 2019 թվականին ներկայացրած՝ գույքի և եկամուտների հայտարարագիրն է, ըստ որի,  որպես եկամուտ՝ նա նշել է 11 մլն 638 հազար դրամ, որից 6 մլն դրամը ստացել է  ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունից, 5 միլիոնը՝ «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ից:

Մկրյանը 2019 թ. տարեվերջին հայտարարագրել է 2 մլն 400 հազար դրամ և 2000 դոլար կանխիկ գումար և հանձնած փոխառություններ 422 մլն 256 հազար դրամ, որից 140 մլն 111 հազար դրամը՝ «Լոգինվեստ» ՓԲԸ-ին,  9 մլն 755 հազար դրամը՝  «Մարիոֆ» ՓԲԸ-ին, 272 մլն 390 դրամը՝  «Պետրով» ՍՊԸ-ին:

Գալյանի ամուսինը հայտարարագրել է  206 մլն և 117 մլն դրամ  արժողությամբ երկու բնակարան Երևանում։

Տեսանյութեր

Լրահոս