«Սիթի Սենթրս» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. հենց այս ՍՊԸ-ից էր 2019 թվականին տարեկան 5 միլիոն դրամ աշխատավարձ հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող Սրբուհի Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող Սրբուհի Գալյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի տարեկան հայտարարագիրը, որում հայտարարագրել է 1 բնակարան՝ Երևանի Կենտրոնում, 1 անհատական բնակելի տուն՝ Դիլիջանում, և 1 հողամաս (գտնվելու տեղը նշված չէ), բոլորն էլ՝ համատեղ սեփականությամբ։