Եթե այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, ինչպես նաև միջազգային հանրության ուժեղ աջակցությունը լինի, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը․ ԱԽ քարտուղար

Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով բանակցություններին Մոլդովայում։

Ըստ նրա՝ իդեալական կլիներ եթե վերջնական համաձայնություն լիներ այս մասով։

Գրիգորանը նշել է, որ «շարունակելու ենք բանակցությունները, որպեսզի հասնենք դրան»։

«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Եվ եթե մենք այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, ինչպես նաև միջազգային հանրության ուժեղ աջակցությունը լինի, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։

«Մենք տրամադրված ենք այսպես՝ հնարավորինս շուտ։ Այդ «հնարավորինս շուտ»-ը կարող է լինել օրինակ տարվա ընթացքում։ Բայց կարող է մինչև տարեվերջ ձգվել։ Բայց մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ։ Եվ այդ լուծումների շրջանակում առաջ տաննենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք»,- ասել է գերատեսչության քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930