
Անցած ամսվա ընթացքում ԼՂ է հասցվել ավելի քան 9000 տոննա հումանիտար բեռ

Անցած ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է հասցվել ավելի քան 9 հազ․ տոննա հումանիտար բեռ։ Այս մասին գրում է Peacekeeper տելեգրամյան ալիքը։
«ՌԴ խաղաղպահ զորախմբի զինծառայողները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի հետ համատեղ 11 հումանիտար գործողություն են իրականացրել՝ այցելելով 45 մանկապարտեզ, 23 դպրոց և 1 մանկատուն։ Բացի այդ, հումանիտար օգնություն է տրվել հղի կանանց և Լեռնային Ղարաբաղի հասարակական կազմակերպություններին։
Նաև, զինծառայողները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին։ Տեղի են ունեցել ավանդական հաղթանակի և «Անմահ գունդ» շքերթները։
«Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի հետ հումանիտար օգնություն է հատկացվել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և կազմակերպվել են համերգներ»,- նշվում է հաղորդման մեջ։