
«Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ:
Առաջինը. հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման համար` Սիրիայից մինչև Արցախ, նշանակվեց արտաքին գործերի նախարար:
Նա նաև Էրդողանի ամենահավանական ժառանգներից և այս նշանակումն էլ հենց այդ տրամաբանության մեջ է: Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը:
Երկրորդ. ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարար է նշանակվել Բելգիայի թուրք Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը:
Նա ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական կուսակցությունից: Պատճառը Հայոց ցեղասպանության մերժումն էր:
Այլ նշանակումներին ևս կանդրադառնամ»: