
Գյումրիում մեկնարկել է «Ո′չ Արցախի էթնիկ զտմանը», «Ո′չ Արցախը Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքը

Գյումրու Վարդանանց հրապարակում մեկնարկել է «Ո′չ Արցախի էթնիկ զտմանը», «Ո′չ Արցախը Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքը։
Նախաձեռնությունը թեև քաղաքացիական նախաձեռնություն է՝ աշխատանքները համակարգում է ՀՀԿ:
«Մեր անունից ոչ մեկն իրավունք չունի տարբեր ատյաններում որոշումներ կայացնելու՝ Արցախը չպետք է մտնի Ադրբեջանի կազմ» ,-նշեց ստորագրահավաքը համակարգող Արմեն Ալեքսանյանը:
Նրա խոսքով` արդյունքները կներկայացվեն տարբեր հարթակներում՝ Սահմանադրական Դատարան, ՄԱԿ, Եվրամիություն։