Պետք է միջազգային մեխանիզմ ստեղծվի, որ Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն անվտանգությունն ու իրավունքները․ ԱԽ քարտուղարը խոսել է հնգակողմ հանդիպման մասին

Քիշնևում հնգակողմ հանդիպումը դրական ենք գնահատում, միջազգային հանրության աջակցությունը շատ կարևոր է խաղաղության օրակարգին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Օրակարգային բոլոր հարցերին անդրադարձ է եղել, այսինքն՝ ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա, ԼՂ հիմնախնդրի կարգավորում։ Մեր շեշտադրումներն այն են, որ պետք է միջազգային մեխանիզմ ստեղծվի, որ Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն անվտանգությունն ու իրավունքները։ Հումանիտար հարցերին ևս անդրադարձ է կատարվել»,- նշել է ՔԽ քարտուղարը։

Ըստ նրա՝ շատ կարևոր քննարկումներ են եղել, որոնք հնարավորությոն են տալիս նշված բոլոր հարցերը կարգավորելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930