Բաժիններ՝

Ընկել է հեծանվից և ուշագնաց եղել. Բելգիայի վարչապետը հոսպիտալացվել է

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հոսպիտալացվել է հեծանիվից ընկնելու պատճառով։ Այս մասին հայտնում է RTBF բելգիական հրատարակությունը՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը։

RTBF-ի փոխանցմամբ՝ հունիսի 3-ին 47-ամյա վարչապետը Բրաքելում գտնվող իր տան մոտ ընկել է և հարվածել է գլուխը, որից հետո կորցրել է գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հետազոտել են։ Մամուլի ծառայությունը հայտնել է, որ մինչև երեկոյան Ալեքսանդր Դե Կրոն տուն կվերադառնա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930