Բաժիններ՝

Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ը

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։

Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ կստանա։

Ֆրանսիական ակումբը շնորհակալություն է հայտնել Սերխիո Ռամոսին երկու մրցաշրջանի ընթացքում թիմի գույները պաշտպանելու համար։

Ռամոսը ՊՍԺ էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից՝ 2021 թվականի ամռանը։

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն ավելի վաղ հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո թիմից կհեռանա նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930