Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը: Ազատությունից զրկելու այս ի՞նչ «անհաղթահարելի անհրաժեշություն» է հայտնաբերվել. ինչ լինի, միանգամից ձերբակալում կամ կալանք:
Մի քանի օրից ամառ է, քաղաքացիները փորձում են պլանավորել իրենց հանգիստը, սակայն շենգեն վիզա ստանալու գործընթացը դյուրացման փոխարեն բավականին բարդացել է, որոշ դեպքերում էլ՝ անհնարին դարձել։ Արտագնա և ներգնա տուրիզմի թեմայի շուրջ «Արմենպրես»- Podcast-ի տաղավարում զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։ Վերջին շրջանում, կարելի է ասել մոտ մեկ տարի ԵՄ երկրներ մուտքի […]
Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսումն ավարտվել է
Պատճառը դեռևս անհայտ է, տարբերակներից մեկը VPN-ով կայք մտնելն է։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մայիսի 17֊ին` զոհված զինծառայողների ծնողների ձերբակալությունից անմիջապես հետո, այց են իրականացրել Ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ։
Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում քննարկել է Բրյուսելի եռակողմ հանդիպմանը եւ Ռեյկյավիկի գագաթնաժողովին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։ Նիստը տեղի է ունեցել մայիսի 18-ին։
Դեռևս 2014 թվականին Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 200 ՄՎՏ-ից 1050 ՄՎՏ-ի հասցնելու նպատակով Հայաստանի այն ժամանակվա Կառավարությունը պայմանագիր էր կնքել «KfW» գերմանական բանկի հետ՝ իրականացնելու «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում: Թանգարանները, որպես հեղինակավոր հաստատություններ և առանցքային հանգույցներ համընդհանուր սոցիալական կառուցվածքում, բացառիկ դերակատարում ունեն՝ խթանելու դրական փոփոխությունները և նպաստելու կայուն զարգացման նպատակներին:
Իտալիայում ավելի քան 20 գետ դուրս է եկել ափերից, հեղեղումների հետևանքով մահացել է 9 մարդ, 13 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
2023 թ.-ին G7-ի նախագահությունն անցել է Ճապոնիային։ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-21-ը։
Աշոտ Փաշինյանը գնացել, վարձով ապրում է, Նիկոլի մուտիլովկաներին չի մասնակցում. Սաղաթելյան
Եթե Աշոտ Փաշինյանին առևանգում էին, ինչու էր քայլելով գնում, նստում մեքենան ու առևանգվում. Սամսոնյան
Հայաստանի և Արցախի շուրջ 3 տասնյակ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և լիազորություն չունի ստորագրել մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում։
Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստվում են վաղը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայանալիք բանակցություններին՝ զուգահեռաբար միմյանց մեղադրելով հրադադարի խախտումների մեջ, ՀՀ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հերթական բարձրաստիճան հանդիպման մասին Մոսկվայում։
Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քաղաքացիներից մեկն ահազանգել էր, որ Երևանի Նոր Նորք համայնքի առաջին զանգվածում գտնվող Նանսենի այգում ծառեր են հատվել և շների համար խաղահրապարակ են կառուցում:
Իրանի Գլխավոր հյուպատոսը, իրանցի գիտնականները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, հանքում
• Հաստատում է, որ քաղաքական մրցակիցների գործունեությունը չպետք է խոչընդոտվի, քանի որ բաց և արդար մրցակցությունը կենսական նշանակություն ունի առողջ քաղաքական միջավայրի համար:
Արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Թուրքիայի նախագահական ընտրությունները։
Աշոտ Փաշինյանը պետք է հասկանա, որ գործ ունի մի կնոջ հետ, որը որդի է տվել հայրենիքին․ Ավետիք Չալաբյան
Իշխանությունը թիրախավորում է պետության անվտանգության մեջ ներդրում ունեցած մարդկանց
Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել․
Տիկին Գայանեի դեպքը ցույց է տալիս, որ իշխանությունը չի կարևորում հանուն հայրենիքի անձնազոհությունը
Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ը:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ընթացքում ակնարկել էր, կամ, ինչո՞ւ չէ, կրկնել էր ավելի վաղ ասված միտքը, թե 44-օրյա պատերազմի պատճառը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներն էին: «2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ու Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ: Շատերն […]
Նյարդաբան Ալեքսանդր Եվդոկիմովը կասկած է հայտնել, որ օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը կկարողանա լիովին ապաքինվել։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կստեղծվի:
Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն Արևմուտքի հովանու ներքո եռում է։ Մայիսի 1-ից Վաշինգտոնում նախարարական քառօրյա բանակցություններին հաջորդեց օրերս մայիսի 14-ին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը, որի ընթացքում առաջին անգամ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը։ Սակայն Արևմուտքը սրանով չի բավարարվում և գործի է դրել իր ողջ արսենալը։