
Երևանի մետրոպոլիտենը «Թանգարանների գիշեր»-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանի մետրոպոլիտենը անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով. մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի էջը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին։
Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում ձեզ և հիշեցնում, որ մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով»,- ասվում է հաղորդագրության մեջ։