Անհապաղ վե՛րջ դրեք, դադարեցրեք. Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեայիկոչը ՀՀ իշխանություններին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) խիստ կոչը ՀՀ իշխանություններին.

«Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան այսօր Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձև է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրներից:

Բանաձև Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության մասին

Կարդացեք նաև

• Հիշեցնելով դեմոկրատական սկզբունքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն իրենց նվիրվածությունը,

• ճանաչելով Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն

• Ընդգծելով բազմակուսակցական քաղաքական համակարգի կարևորությունը ներառական հասարակություն կառուցելու համար,

• Ընդգծելով, որ միջազգային հարաբերությունները ցանկացած քաղաքական ուժի գործունեության կարևորագույն ոլորտն են, որն ապահովում է համագործակցությունը, երկխոսությունը և ընդհանուր նպատակների առաջմղումը,
CDI:

• Դատապարտում է քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցելը` դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին.

• Վստահորեն պնդում է, որ մրցակիցների դեմ քաղաքական դրդապատճառներով գործեր հարուցելու մասին իրավապահ համակարգի կողմից ընդունված որոշումը քաղաքական մրցակիցների վրա ճնշում գործադրելու դրսևորում է և ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին, որոնցով պետք է առաջնորդվեն նման ինստիտուտները։

• Ընդգծում է իրավապահ մարմինների՝ իրենց գործողություններում անաչառության պահպանման կարևորությունը.

• Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային։

• Լիակատար համերաշխություն է հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) և հանդես է գալիս որպես միասնական ճակատ՝ ի պաշտպանություն քաղաքական ազատությունների։

• Հաստատում է, որ քաղաքական մրցակիցների գործունեությունը չպետք է խոչընդոտվի, քանի որ բաց և արդար մրցակցությունը կենսական նշանակություն ունի առողջ քաղաքական միջավայրի համար:

• Շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել ժողովրդավարական արժեքների առաջմղման, քաղաքական գործընթացի ամբողջականության պաշտպանության և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման գործում Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Գլխավոր ասամբլեա – Սլովենիա 18.05.23

Տեսանյութեր

Լրահոս