Ականջներ, լեզու կտրող ՔՊ-ականի կարծիքը ժողովրդական ընդվզման մասին

Հայաստանի և Արցախի շուրջ 3 տասնյակ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և լիազորություն չունի ստորագրել մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում։

Հայտարարությանը միացել է նաևԱրցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում իշխանության ներկայացուցիչներն ասել են, թե երբ պատրաստ կլինի ստորագարման ենթակա փաստաթուղթը, այն կունենա նաև սահմանադրական մարմինների եզրակացությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համաձայն չէ այն պնդումներին, թե Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, այսօրվա իշխանությունը կզրկի արցախցիներին ինքնորոշվելու իրավունքից, քանի որ դա միջազգային իրավունք է.
«Դա ամենևին չի նշանակում, որ ինքնորոշման իրավունքի համար Արցախի ժողովուրդը չի կարող պայքարել, և որ որևէ մեկը կարող է զրկել Արցախի ժողովրդին»։

Դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հակադարձել է՝ Փաշինյանը իրավունք չունի որոշելու Արցախը Ադրբեջանի կազմում է, թե ոչ, նման լիազորություն նա չունի։

«Իշխանությունը, մինչդեռ, պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորգարմանը, նույնիսկ եթե, ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն է ասում՝ քաղաքական որոշ գործիչներ ջնջվեն աշխարհի երեսից.
«Եթե լինի փաստաթուղթ, որը կապահովի երկարատև խաղաղություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ, մենք կստորագրենք էդ փաստաթուղթը։ Թե դրանից հետո ինչ տեղի կունենա, թող ժամանակը ցույց տա»։

Ռադիոկայանի լրագրողի հարցին, թե արդյոքիշխանությունները մտավախություն չունե՞ն, որ եթե ստորագրվի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում, մեծ ընդվզում կլինի և իրենց գուցե հեռացնեն իշխանությունից, Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է.

«Պետության առաջ դրված ա մի նպատակ, որին պետք ա հասնենք։ Թե էդ նպատակին հասնելու ճանապարհին քանի քաղաքական գործիչ կջնջվի աշխարհի երեսից, էդ, կներեք, բայց մեզ քիչ ա հետաքրքրում։ Կարևորը, որ էդ նպատակը իրականացվի»։

Տեսանյութեր

Լրահոս