Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ բազմիցս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք տեր են 29.800 քկմ տարածքին, հետևաբար՝ եթե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։
ՌԴ խաղաղապահների միջոցով կարողացել ենք մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախօրեին Առլինգթոնում՝ Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում, ավարտին հասան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հովանու ներքո։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Երեկ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը հպարտորեն տեղեկացրեց, որ Չեխիայում գտնվող Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին:
Ռուսաստանցի արևելագետ և տնտեսագետ, Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների քաղաքականության և տնտեսագիտության ոլորտի առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկու պատասխանն այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը ունի ապագա:
Նեապոլը ներկայացնող թիմը ժամանակից շուտ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Վերջին անգամ Սերիա Ա-ի չեմպիոն «Նապոլի»-ն դարձել էր 33 տարի առաջ:
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ։ Նախագծի հեղինակն է «Մանուկյան ընկերությունը», իրականացնող՝ «I LINK» ՀԿ-ն: Փառատոնի անցկացմանը աջակցել է նաև Գյումրու քաղաքապետարանը:
Բերձորի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի հեռացման պահանջով ստորագրահավաքը շարունակվում է. ՈՒՂԻՂ
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերևույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք հարցերի շուրջ կան առանցքային տարաձայնություններ, որոնցից մեկը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։
Էբրահիմ Ռայիսին Սիրիա էր մեկնել այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրավերով: Նրա երկօրյա այցը տևել է մայիսի 3-ից 4-ը:
Արդեն 145-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ Մի կողմից՝ Բերձորի ճանապարհը փակել են Ադրբեջանի ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները, մյուս կողմից՝ զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը՝ մաքսակետ են տեղադրել։
ՀՀ քննչական կոմիտեն նորից դիմում է վերջինիս հանցավոր գործողություններից հնարավոր տուժած այլ քաղաքացիներին՝ իրենց հայտնի տվյալները ներկայացնել նախաքննական մարմին։
Մարտին Պոուլսենը հայտարարել էր, որ Դանիայից, Գերմանիայից և Նիդերլանդներից առաջին Leopard 1 տանկերը Ուկրաինային կհանձնվեն մայիսի սկզբին:
Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:
Իրանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն սկսել են կառուցել նոր սերնդի ավիակիր:
Երեկ Պրահայում Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հընթացս ակնարկեց նաև խորհրդարանական ընդդիմության հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու մասին:
Այդ նավատորմի պատասխանատվության գոտու մեջ է մտնում ամենից առաջ Մերձավոր Արևելքը։
Անօդաչու թռչող սարքերով Կրեմլի վրա գրոհելու Կիևի փորձին Մոսկվան կպատասխանի ոչ թե խոսակցություններով, այլ կոնկրետ գործողություններով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք:
Պենտագոնը ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և նրա չինացի գործընկեր Լի Շանֆուի հանդիպումը կազմակերպելու համար:
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ լրատվության՝ թուրքիայի խորհրդարանի նախագահը, հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելը պատճառաբանել է Նեմեսիսի հուշակոթողի բացմամբ: Այս ցինիզմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես թուրք բարձրաստիճան չինովնիկներին չեն տրվի առնվազն հետևյալ պարզաբանումները՝
ՇՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում մայիսի 4-5-ը կազմակերպությունում նախագահող Հնդկաստանի Փանաջի քաղաքում։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ կազմակերպեց Աշխատանքի տոնավաճառ:
Երեկ՝ մայիսի 4-ին, ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Առլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ:
Գերմանիայի մայրաքաղաքում երկրորդ տարին անընդմեջ կարգելվի խորհրդային հուշահամալիրներում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ԽՍՀՄ-ի դրոշներ ու խորհրդանշաններ կրելը, ինչը, սակայն, չի տարածվում դիվանագետների և վետերանների վրա։
Պրիգոժինը հայտնել է զինամթերքի պակասի մասին: