Բաժիններ՝

Իրանը հայտարարել է նոր սերնդի ավիակրի կառուցման մասին

Իրանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն սկսել են կառուցել նոր սերնդի ավիակիր: Նման հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Այսօր մեզ համար գլխավոր ծրագրերից մեկն ավիակրի կառուցումն է, որն աշխարհում նմանը չի ունենա: Այն կկարողանա տեղավորել ոչ միայն ինքնաթիռներ, այլև հրթիռակիր նավակներ», – մեջբերել է Թանգսիրիի խոսքը Tasnim գործակալությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև նշել է նավաշինության ոլորտում, մասնավորապես՝ «Շահիդ Ռուդակի» և «Շահիդ Մահդավի» նավերի կառուցման գործում Իրանի հարուստ փորձը։

«Շահիդ Մահդավի» բազմանպատակ մարտանավը ծառայության է անցել ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերում այս տարվա մարտին: Այն ունի «Աշուրա» և «Թարեք» դասի մարտական ​​հրթիռակիր նավակներ՝ բարձր մանևրայնությամբ, ինչպես նաև 10-ից 180 կմ հեռահարությամբ հրթիռների արձակման 99 կայանքներ, տարբեր անօդաչու թռչող սարքեր, արդի հակահրթիռային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ համակարգեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031