Բաժիններ՝

Արթուր Բազեյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը մրցեց Իրանից Պուրյա Աբդուլմալեկիջեռաեի հետ: Հայ բռնցքամարտիկն առավելության հասավ 5:0 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031