Բաժիններ՝

Ռուսաստանը կոնկրետ գործողություններով կպատասխանի Կրեմլի վրա ԱԹՍ- ներով գրոհին. Լավրով

Անօդաչու թռչող սարքերով Կրեմլի վրա գրոհելու Կիևի փորձին Մոսկվան կպատասխանի ոչ թե խոսակցություններով, այլ կոնկրետ գործողություններով: Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (CMFA) նիստի արդյունքները։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք հռոմեական իրավունքի այնպիսի եզրույթը, ինչպիսին է «casus belli»-ն (լատիներեն` «առիթ պատերազմի համար»), կիրառելի է այս միջադեպի համար, ՌԴ ԱԳՆ ղեկավարն առաջարկել է չմտածել որևէ անվանման մասին։

«Դա ակնհայտորեն թշնամական գործողություն էր: Միանգամայն պարզ է, որ Կիևի ահաբեկիչները չէին կարող դա անել առանց «տերերի» գիտության: Մենք մեծ համբերություն ունենք», – ասել է դիվանագետը:

Լավրովը հիշեցրել է ռուսական մի ասացվածք, ըստ որի՝ ռուսները ձին երկար են թամբում, բայց արագ են ընթանում:

Լավրովն առանձին կանգ է առել տեղի ունեցածի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի վրա և ուշադրություն հրավիրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունների վրա։

«Նա ասել է, որ ԱՄՆ-ն չի թելադրելու այն մեթոդները, որոնցով Ուկրաինան պաշտպանում է իր ինքնիշխանությունը: Հավանաբար, դրանով ամեն ինչ ասված է», – նշել է նախարարը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝Ռուսաստանի գործընկերները, մասնավորապես՝ Հնդկաստանը և Պակիստանը, կտրուկ դատապարտում են Կրեմլի վրա գրոհը և կոչ են անում բացահայտել մեղավորներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031