Բաժիններ՝

Նարեկ Մանասյանը հաղթեց բռնցքամարտի ԱԱ-ի մեկնարկում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մրցեց Կոնգոյից Վիլյամ Մբանգիի հետ: Մանասյանն առավելության հասավ ժամանակից շուտ` 2-րդ ռաունդում:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Հովհաննես Բաչկովը և Արթուր Բազեյանը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս