Բաժիններ՝

Հնդկաստանի արտգործնախարարն առաջընթաց է նշել ՇՀԿ-ին Բելառուսի և Իրանի անդամակցության գործում

Հնդկաստանն առաջընթաց է նշում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Բելառուսի և Իրանի անդամակցության գործընթացում: Նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը Փանաջիում ՇՀԿ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության բացմանը։

«Ուրախ եմ նշելու Իրանին և Բելառուսին որպես ՇՀԿ-ի լիիրավ անդամներ ընդունելու շարունակվող գործընթացում առաջընթացի մասին: Շնորհակալ եմ ՇՀԿ քարտուղարությանն այս ուղղությամբ գործադրած ջանքերի համար», – ասել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը:

Ջայշանքարն ուրախությամբ արձանագրել է, որ Փանաջիի հանդիպմանը երկխոսության նոր գործընկերները ՇՀԿ-ի հետ կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։

«Մենք ողջունում ենք երկխոսության մեր նոր գործընկերներին և նրանց հետ ՇՀԿ-ի ձևաչափով փոխգործակցության ակտիվացման հույս ունենք»,- նշել է նա։

Փանաջիում ընթացող միջոցառման շրջանակներում սպասվում է Բահրեյնին, Քուվեյթին, Մալդիվներին, Մյանմային և Արաբական Միացյալ Էմիրություններին ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակի տրամադրման փաստաթղթերի ստորագրում։

ՇՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում մայիսի 4-5-ը կազմակերպությունում նախագահող Հնդկաստանի Փանաջի քաղաքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031