Մի հատ Welcome պլակատ վերցրու ու թշնամուն հրավիրիր այստեղ. Հայկ Մամիջանյանը` Փաշինյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկ խորհրդարանում հնչեցրած հայտարարություններից մեկին, թե՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը կստանա «կադաստրի թուղթ», ասաց, որ դա եթե բնորոշի դավաճանական, ապա մեղմ կլինի։
«Ինքը գիտակցելով՝ երեկ իր այդ հայտարարությամբ հնարավորություն է տվել թշնամական տրամադրված մեր հարևան երկրներին հետագայում իրենց ապօրինի ագրեսիան հիմնավորել Փաշինյանի հայտարարությամբ։
Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա Կադաստրի հետ կապված ցնդաբանությունը կարող է հետագայում թշնամական տրամադրվածություն ունեցող երկրների կողմից օգտագործվել, որպեսզի կեղծ հիմնավորեն իրենց ապօրինի ագրեսիան։ Երբ մեր թշնամիներից որևէ մեկը կրակի մեր տղերքի վրա, ապօրինաբար ագրեսիա անի, հիմնավորելու է իր այդ ցնդաբանությունը։
Ու առհասարակ, շատ ուզում եմ, որ մեր քաղաքացիները մի հատ ֆիքսեն՝ ՀՀ կառավարիչը ԱԺ ամբիոնից վերջին շրջանում ասել է, որ Հայաստանին զենք ոչ մեկը չի վաճառում, Հայաստանին ՀԱՊԿ-ը չի օգնում, այդպես լավ չէ, մի Welcome պլակատ վերցրու ու այդպես թշնամուն հրավիրիր այստեղ»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում