Բաժիններ՝

Սրտաբանները նախազգուշացնում են՝ կանանց համար անքնությունը վտանգավոր է

Անքնությամբ տառապող մարդիկ սրտի կաթված ստանալու 69 տոկոսով ավելի մեծ ռիսկ ունեն, ընդ որում՝ կանանց համար ռիսկն ավելի մեծ է, պարզել են սրտաբանների ամերիկյան քոլեջի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են clinical Cardiology ամսագրում:

Մասնագետները վերլուծել են 1226 հետազոտություն։ Ընդհանուր առմամբ գնահատվել են ավելի քան 1 մլն մեծահասակների տվյալներ, որոնցից 150 հազարը տառապել են անքնությունից։ Հիվանդների մեծ մասը (96%) սրտի կաթվածի պատմություն չի ունեցել: Հետազոտության ընթացքում սրտի կաթվածներ են եղել անքնությունից տառապող 2,4 հազար մարդու և անքնությունից չտառապող 12 հազար մարդու մոտ:

Մարդիկ, ովքեր գիշերը քնել են հինգ կամ ավելի քիչ ժամ, սրտի կաթվածի ամենամեծ ռիսկն են ունեցել, իսկ շաքարախտով և անքնությամբ տառապող մարդիկ կրկնակի հավանականություն են ունեցել սրտի կաթված ստանալու:

«Զարմանալի չէ, որ անքնություն ունեցող մարդիկ, ովքեր նույնպես ունեցել են զարկերակային բարձր ճնշում, խոլեստերինի բարձրացում կամ շաքարախտ, սրտի կաթվածի նույնիսկ ավելի մեծ ռիսկ են ունեցել, քան նրանք, ովքեր չունեին:

Կարդացեք նաև

Շաքարախտով տառապող մարդիկ, ովքեր նույնպես տառապում են անքնությունից, ունեցել են սրտի կաթվածի կրկնակի հավանականություն: Կարևոր է նաև այն, որ կանայք ավելի հաճախ են տառապում անքնությունից, ուստի նրանց համար ռիսկերը մեծանում են»,– ըստ shantnews-ի՝ բացատրել են հեղինակները։

Քնի կամ քնի պահպանման հետ կապված խնդիրները նույնպես կապված են եղել սրտի կաթվածի 13%-ով ավելի մեծ հավանականության հետ, համեմատած այդ ախտանիշներից զուրկ մարդկանց հետ: Նրանք, ովքեր բողոքել են միայն հոգնածությունից արթնանալուց հետո ՝ առանց որևէ քնի պակասի, սրտի կաթվածի մեծ ռիսկի չեն ենթարկվում:

Տեսանյութեր

Լրահոս