Կորվալոլը, Կատվախոտը, Վալերիանան և այդ շարքի դեղերն ազդում են նյարդային համակարգի վրա։ Սրտի բուն պատճառի վրա դրանց ազդեցությունը մինիմալ է։ Եթե առիթմիա է, ինչքան ուզում է՝ նշված դեղորայքն օգտագործի, օգուտ չի ստանա։
Զարկերակային ճնշման կտրուկ անկումը պետք է տագնապ առաջացնի, եթե դա առաջին անգամ է տեղի ունեցել. «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է սրտաբան Նատալյա Գավրիլյուկը:
Մարդիկ, ովքեր պլանավորում են իրենց սննդի ընդունումը, ավելի երկար են առողջ մնում, քան նրանք, ովքեր հրաժարվում են այս պրակտիկայից, ասում է սրտաբան Օլգա Բոկերիան: Նա Telegram-ի իր ալիքում ընդգծել է առողջ մարդկանց կարևոր սովորությունը։
Թերապևտ, սրտաբան Էթերի Կոլեսնիկը խոսել է մի քանի հայտնի մթերքների մասին, որոնք պարունակում են մեծ քանակությամբ թաքնված աղ։ Բժիշկը այս ցանկում ներառել է երշիկեղենն ու պանիրը։ Այս վտանգի մասին նա զգուշացրել է «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում։
Բժիշկը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդություններն առավել հաճախ արտահայտվում են շնչառության, կրծքավանդակի ցավերի, այտուցների տեսքով։ Այս ախտանշանները պահանջում են անհապաղ շփում մասնագետի հետ, ով ախտորոշում և համապատասխան բուժում կնշանակի:
Սրտաբան Աննա Կորենևիչն ասել է, որ նույնիսկ առողջ ապրելակերպ վարող մարդիկ զգում են ճնշման բարձրացում: Ինչպես բացատրել է բժիշկն իր Telegram ալիքում, այս խնդրի պատճառը կարող է լինել նևրոզը։
Ակտիվ ապրելակերպը, սթրեսի նվազեցումն ու հատուկ դիետան օգնում են պահպանել սրտի առողջությունը, ասել է ամերիկացի սրտաբան Էլիզաբեթ Կլոդասը։ Eat This, Not That պորտալի հետ զրույցում նա թվարկել է սննդամթերքները, որոնք օգտակար են սրտի առողջության համար:
Ծիրանն օգտակար է մարդու առողջության համար, սակայն չունի թերապևտիկ ազդեցություն, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է սննդաբան, սրտաբան Ասիյաթ Խաչիրովան։
Մասնագետի խոսքով՝ ձավարեղենը օգտակար է ցանկացած հացահատիկից, քանի որ բույսերի արմատները հողից վերցնում են հանքանյութեր և միկրոէլեմենտներ։ Շեխյանը հատկապես նշել է վարսակի, հնդկաձավարի և կորեկի շիլան։ Սակայն նա ընդգծել է, որ նույնիսկ ամենաօգտակար հացահատիկները հեշտությամբ կարող են վնասակար լինել։
Համարվում է, որ սրտամկանի ինֆարկտը «տղամարդկանց հիվանդություն» է: Եվ չնայած դա այդպես չէ, դրա համար կան մի շարք պատճառներ: Այս մասին «Газета.Ru»-ին ասել է սրտաբան Ասիյաթ Խաչիրովան։
«Անոթի պատին անուղղակի կերպով է ազդում, այսինքն, քանի որ ծխախոտամոլությունը կարող է հանգեցնել անոթների սպազմի, զարկերակային ճնշման բարձրացման, քրոնիկական ծխախոտի օգտագործումը, այո, կարող է բերել անոթի պատի հաստացման: Ազդում է նաև արյան մակարդելիության վրա, որի արդյունքում գոյանում են թրոմբներ, ինչն ապագայում դառնում է ինսուլտի, ինֆարկտի և սիրտ-անոթային այլ բարդությունների պատճառ»,- ընդգծեց Տաթևիկ Հովակիմյանը:
Մասնագետները վերլուծել են 1226 հետազոտություն։ Ընդհանուր առմամբ գնահատվել են ավելի քան 1 մլն մեծահասակների տվյալներ, որոնցից 150 հազարը տառապել են անքնությունից։ Հիվանդների մեծ մասը (96%) սրտի կաթվածի պատմություն չի ունեցել: Հետազոտության ընթացքում սրտի կաթվածներ են եղել անքնությունից տառապող 2,4 հազար մարդու և անքնությունից չտառապող 12 հազար մարդու մոտ:
Կրասնոյարսկի «Medical On» կլինիկայի ֆունկցիոնալ ախտորոշման սրտաբան Յուլիա Չերեպնինան առասպել է անվանել այն կարծիքը, որ կարմիր մթերքները պետք է օգտագործել սրտի հիվանդությունները կանխելու համար: Այս մասին, ըստ shantnews-ի՝ նա խոսել է Газета.Ru-ին տված հարցազրույցում։
«Ուշ տարիքում արված վիրահատությունների մեծամասնության կամ ցանկացած վիրահատված սրտամկանի դեպքում, երբ գործողություն է արվում, ունենում ենք կարեր, որոնք կարող են բերել առիթմիաների առաջացման: Կարող է լինել սրտային անբավարարություն: Լսած կլինեք ինֆեկցիոն էնդոկարդիտի մասին. փչացած ատամ աշխատեք չունենալ: Շատ ծանր հիվանդություն է, որը կարող է սպառնալ բոլորին: Եթե բերանի խոռոչում, օրգանիզմում անընդհատ ինֆեկցիան շրջանառության մեջ է մտնում, ինֆեկցիան կարող է սրտի բորբոքվածություն առաջացնել:
168.am-ի հետ զրույցում սրտաբան-առիթմոլոգ Տաթևիկ Հակոբյանն անդրադարձավ «Պացիենտի դպրոց» բացելու իր գաղափարին՝ նշելով, որ բժշկության մեջ, ինչպես և ամենուր, ժամանակները փոխվում են և համացանցի հայտնվելուն զուգահեռ՝ ավելացել է ավելի տեղեկացված, հարցեր տվող պացիենտների թիվը, ովքեր հետաքրքրված են իրենց հիվանդությամբ:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը բարձր է։