Բլինքենի ամենավտանգավոր հայտարարությունը՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա դաշինք՝ ընդդեմ Ռուսաստանի. Հայաստանը՝ կիսված, թույլ, վասալական միավոր. Արմեն Բաղդասարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Բոլոր փաստերն ու հայտարարությունները համադրելով` պատկերը հստակ երևում է, թե Վաշինգտոնում ինչ են բանակցել:
  • «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունը՝ երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի մասին ձևակերպումը («Համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը…»), թեև խմբագրվեց, բայց չի նշանակում, որ բանակցություններում չկա այդ հարցը, և դա մեզ համար ամենավտանգավոր կետն է: Հայաստանում ի՞նչ էթնիկ փոքրամասնություն կա, որը կարող է հետաքրքրել Ադրբեջանին: Դա նշանակում է, որ Ադրբեջանը բարձրացրել է ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան: Սա՞ է առաջընթացը, որի մասին նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
  • Ի՞նչ զիջումների կարող է համաձայնել Հայաստանը՝ վերջնականապես հրաժարում Արցախից, անկլավների հանձնում, միջանցք՝ ինչ-որ ձևակերպմամբ:
  • Պրահայում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Ալիևը պարբերաբար հիշեցնում է պատմական ինչ-որ քարտեզներ, շարունակում է տարածքային նոր պահանջներ ներկայացնել: Դա նշանակում է, որ Ադրբեջանն ուզում է Սյունիքը, Սևանի ավազանի մի մասը, Արարատյան դաշտավայրը, իսկ Փաշինյանը մի առիթով ասաց՝ նաև Երևանը:
  • Ամենավտանգավորն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միասնական անվտանգային համակարգ ստեղծելու մասին ձևակերպումն է, այսինքն՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա դաշինք՝ ընդդեմ Ռուսաստանի: Դա Հայաստանի համար նշանակում է կիսված, թույլ, վասալական պետություն:
  • Վաշինգտոնում Հայաստանը հերթական շատ լուրջ զիջումներ արեց, իսկ Ադրբեջանը նոր պահանջներ ներկայացրեց:
  • Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ կարող են լինել պարամետրեր, որոնք ընդունելի չլինեն ժողովրդի համար: Փաշինյանը համաձայն կլինի ստորագրել նույնիսկ այդ համաձայնագիրը, որով Հայաստանի 237 գյուղեր վերադառնան ադրբեջանցիները:
  • Փաշինյանը, ժողովրդին վախեցնելով, հայտարարում է, թե համապարփակ խաղաղությունը մի դաշտում է, որտեղ ինչքան առաջ ենք գնում, այնքան ականները շատանում են: Եթե ականները շատանում են, ուրեմն սխալ ուղղությամբ եք գնում: Այդ հայտարարությամբ նա ինչ-որ տեղ սպառնում է մեր ժողովրդին, որ կարող է ավելի վատ լինել:
  • Իշխանությունները լրջորեն չեն մոտենում հարցերին, Հայաստանի իշխանություններին էլ լրջորեն չեն ընդունում դրսում:

  • Շատ ավելի կարևոր է, թե ինչ քայլեր են կատարում այս իշխանությունները և ոչ թե՝ ինչ են ասում:
  • Այնպիսի տպավորություն է, ասես որևէ բանակցությունից առաջ այս իշխանությունները միջին վիճակագրական խնջույքի են մասնակցել: Ընկնում են ցնորքների, էմոցիոնալ հայտարարությունների հետևից և ոչ թե՝ իրական խաղաղության…
  • Մեր հակամարտությունն Արևմուտքն ընկալում է՝ որպես ռեսուրս, որն օգտագործելով՝ կլուծեն իրենց հարցերը:
  • Ճանապարհային քարտեզը կարևոր է այն առումով, թե ինչ հերթականությամբ այն կստեղծեն ու կկիրառեն: Եթե սկսեն, ասենք, սահմանազատումից, ապա դա առանց Ռուսաստանի չի ստացվի, բայց եթե հակառակ հերթականությամբ սկսեն՝ ստեղծեն անվտանգային միասնական համակարգ, անցնեն սահմանազատմանը, ապա այդ դեպքում Ռուսաստանին դուրս կմղեն:
  • Տարածաշրջանում չկա Ռուսաստան, Թուրքիա, Իրան եռանկյունու միջև համաձայնություն: Հայաստանն այդ եռանկյունու հետ պետք է աշխատի: Քանի դեռ չկա այս համաձայնությունը, Ադրբեջանն օգտվելու է:
  • Արևմուտքն այս պահին ուժեղ է և ունի գերխնդիր՝ ծնկի բերել Ռուսաստանին, իսկ սրան հասնելու համար պետք է բացել երկրորդ ճակատ Ռուսաստանի համար: Ռուսաստանին նոր պատերազմ, այն էլ՝ այս տարածաշրջանում, պետք չէ:
  • Արևմուտքն ուզում է, որ Թուրքիան և Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» ունենան, բայցև գիտեն, որ միջանցքը ոչ թե Հայաստանինն է, այլ Ռուսաստանինը:
  • Խաղաղության պայմանագրով ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, անկլավների վերադարձ՝ նշանակում է նոր պատերազմ: Դա լինելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ հաջորդ պատերազմը լեգիտիմացնելու փաստաթուղթ:
  • Մտավախություն կա, որ Հայաստանի իշխանությունները կարող են գնալ արկածախնդրության:
  • Այս իշխանությունները պետությունը հասցրել են այնպիսի խաչմերուկի, որ պետություն կարող է չլինել: Մեր հասարակությանը փոքր դոզաներով ընտելացնում են ստեղծված իրավիճակին. դա նման է, երբ քաղցկեղով հիվանդին փրկելու հույսը մարում է, և նրան թմրամիջոց են տալիս:
  • Իրականում ելք կա, բայց այն ներկայացնող քաղաքական ուժ չկա:
  • Վիճակն անհույս չէ. կա 3+3 հարթակի հնարավորությունը: Այս հարթակում Հայաստանի տարածքային ամբողջականության և Արցախի հայկական բնակչության առանցքային հարցերում Հայաստանն ունի երկու դաշնակից՝ Իրան և Ռուսաստան:
  • Ռուսաստանը Հայաստանում գտնվող ռազմաբազան հենց այնպես դուրս չի բերի, այն կարող է լինել Արևմուտքի, Թուրքիայի և Ռուսաստանի համար առևտրի առարկա:

Կարդացեք նաև

  • Մենք պատերազմի մեջ ենք, պարզապես ոչ թեժ փուլում, բայց այն կարող է մի օր սրվել:
  • Այս իշխանություններն իջեցրել են պետության ղեկավարման նշաձողը: Բոլոր խնդիրների արմատը սա է, պետությունն անդունդն է ընկնելու, այդ արմատը պետք է վերացվի:
  • 2018-ին աշխարհաքաղաքական կենտրոններն իշխանության բերեցին մի թիմ, որը ղեկավարել չգիտի:
  • Պետք է ժողովրդի հետ անկեղծ լինել, ժողովրդին ասել, որ գտնվում ենք պետականության կորստի ու ցեղասպանության եզրին: Պետք է պարզ ասել, որ մեր փրկությունը պակաս ցավոտ լուծումներն են և ոչ թե՝ հրաշքի սպասումները:
  • ՀՀ նախկին երեք նախագահներն ունեն լուրջ թիմեր, նրանք կարող են միավորվել և հասարակությանը ցույց տալ, թե ուր ենք գնում և ինչ ռեսուրսներով:
  • Փաշինյանի նշած «Խաղաղության դարաշրջանի» փուչիկը պայթել է 2022-ի սեպտեմբերի 13-ին:
  • Ելքը մեկն է՝ փրկել եղածը և իրավիճակը բարելավել: Այդ օրակարգով դուրս գալ փողոց ու վերցնել իշխանությունը:
  • Եթե նորմալ երկիր լինեինք՝ ոչ թե քաղաքական գնահատականներ կտրվեին, այլ ԱԱԾ-ն իրավական քննություն կիրականացներ տեղի ունեցածի, արված հայտարարությունների շուրջ և Փաշինյանին պատասխանատվության կենթարկեր: Այս իշխանությունները, ցավոք, կառավարման առաջին իսկ օրից թուլացնում ու քանդում են պետական ինստիտուտները:

Տեսանյութեր

Լրահոս