Բաժիններ՝

Առաջընթաց չկա. Ո՛չ արդյունաբերություն կա, ո՛չ գյուղատնտեսություն կա. տնտեսագետ

«Եթե ԿԲ միջամտությունը չլիներ, գնաճը կլիներ սարսափելի»,- համոզված է  տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

168.am-ի հետ զրույցում տնտեսագետը շեշտեց՝ ԿԲ-ն՝ իր գործիքակազմով, դրամավարկային քաղաքականությամբ, մաքսիմալ է գործել, որ գնաճը չխեղդի քաղաքացիներին:

Օրերս լրագրողների հետ հանդիպմանը ԿԲ նախագահը նշել էր.

«Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցությունների թուլացման արդյունքում՝ 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում է»,- հավելելով, որ, այնուամենայնիվ, բարձր պահանջարկը և գնաճային սպասումները դեռևս շարունակում են նպաստել աշխատավարձերի և առանձին ապրանքախմբերում ու ծառայություններում բարձր գնաճի պահպանմանը:

Կարդացեք նաև

Ի դեպ, 2023 թվականի մարտին 12-ամսյա գնաճը կազմել 5.4 տոկոս:

Վարդան Բոստանջյանը նկատեց, որ գնաճի պատասխանատուն կառավարությունն է, դրամային իշխանություններն իրենց ունեցած զուսպ գործիքակազմով կարող են գործել միայն:

«Գնաճը զսպող քաղաքականությունը ռիսկեր է պարունակում.  դա արհեստական քայլ է, բայց ԿԲ-ն ինչ կարող է անել, նրանք չեն արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման պատասխանատուները»,- նշեց նա՝ հավելելով նաև, որ գնաճը սարսափելի չէր լինի, եթե մարդկանց եկամուտները համաչափ աճեին:

Անդրադառնալով տնտեսական առաջընթացի մասին իշխանությունների պարբերական վստահեցումներին՝ տնտեսագետը հակիրճ արձագանքեց. «Առաջընթաց չկա. ոչ արդյունաբերություն կա, ոչ գյուղատնտեսություն կա. գոյություն ունի միայն ծառայությունների և առևտրի ոլորտ, որոնք սնվում են բացառապես ներհոսած փողից:

2022 թվականին ՀՀ կատաստրոֆիկ չափի փող է մտել, ինչը ֆինանսական շուկայում կարող է առաջացնել ահռելի դեֆորմացիաներ»:

Տեսանյութեր

Լրահոս