«Գիտությունների ազգային ակադեմիա» անվանումից հանվել է ազգային բառը. Գալստյան

Այսօր խորհրդարանը հերթական նիստում քննարկում էր «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններն ու լրացումները: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց նախագծերը ներկայացնող՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, թե ինչպե՞ս է ստացվել, որ նշված փոփոխություններով «Գիտությունների ազգային ակադեմիա» անվանումից դուրս է մնացել ազգային բառը։

«Դուք ասացիք, որ նախագծի մշակմանը որոշակի մասնակցություն է ունեցել կամ իր տեսակետներն է փոխանցել ԳԱԱ-ն։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Գիտության կոմիտեի կողմից է նախագիծը մշակվել։ Ես մի քիչ կասկածում եմ Գիտությունների ազգային ակադեմիայի ներգրավվածությանը, որովհետև առաջարկվող նախագծով ԳԱԱ կառավարման մոդելում խիստ հակասություններ կան։

Երկրորդը՝ ինչու է ԳԱԱ անվանումից դուրս մնացել ազգային բառը»,- հարցրեց պատգամավորը։
Պատասխանելով պատգամավորի բարձրացրած հարցերին, Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կարծում է՝ շատ հեշտ է հասկանալ, թե որքանով է ԳԱԱ-ն մասնակցել առաջարկվող նոր դրույթներին։

«Դրա համար բավարար է միայն վերցնել ԳԱԱ-ի կողմից ստացած պաշտոնական նամակը, որում հենց այն դրույթներն են այն տեսքով, որոնք տեղ են գտել օրենքի նախագծում։ Եթե ձեզ հետաքրքիր է, կարող ենք այդ գրությունը ձեզ էլ տրամադրել, համոզվելու, որ մենք այստեղ առհասարակ կարիքը չունեինք անդրադառնալու Ակադեմիային։ Այս դրույթները ներառել ենք հենց իրենց առաջարկների արդյունքում»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս