Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել 8-10 աստիճանով

Այսօր տեղումներ են սպասվում Հայաստանի շրջանների մեծ մասում, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել 8-10 աստիճանով:

Այսօր ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն նաև Երևանում, ընդ որում` առավելապես ձյան տեսքով։

Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +2–ից +4, գիշերը` -1-ից -3 աստիճանի սահմաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս