29-ամյա Սուրեն Խ.-ն հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 28-ին բաժին է ներկայացել 29-ամյա Սուրեն Խ.-ն, որը ապրիլի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: