Սննդաբանը թվարկել է միս ուտելու հակացուցումները
Սննդաբան Իրինա Պիսարևան թվարկել է այն մարդկանց կատեգորիաները, ովքեր չպետք է միս ուտեն։
Pravda.Ru-ին տված հարցազրույցում, ըստ shantnews-ի՝ մասնագետը նշել է, որ նյութափոխանակության խանգարումներ ունեցող մարդկանց համար ավելի լավ է միս չուտել, քանի որ մսամթերքը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում։ Ավելի լավ է նաև այն չօգտագործեն երիկամային համակարգի խանգարում ունեցող մարդիկ: Սննդաբանը բացատրել է, որ միզաթթվի արտազատման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, եթե երիկամները ճիշտ չեն աշխատում։
Միսը վտանգավոր է նաև խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող և սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար։
Այս կատեգորիաների մարդկանց համար դիետոլոգը խորհուրդ է տվել խուսափել յուղոտ մսից և փոխարենը սննդակարգում ներառել անյուղ տավարի կամ թռչնի միս: Արժե սննդակարգը կարգավորել, ընդգծել է Պիսարևան, միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։