«Այն տեսլականը կամ կարծիքը, որ ունենք և բարձրաձայնել ենք, ցավոք, այսօր տեղ չի գտնում հասարակության լայն շրջանակների մոտ: Եթե աջակցեին մեր տեսակետներին, ապա չեմ կարծում, որ այս խնդիրները նման ձև կմնային: Ամեն օր հաշվելով, թե քանի՞ օր է փակ լինելու Լաչինի միջանցքը, եկանք հասանք այն իրավիճակին, որ արդեն այնտեղ անցագրային կետ դրվեց: Հիմա նորից շարունակում ենք հաշվել»,- ասուլիսի ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Չեխիայի և Սլովակիայի նախագահներ Պետր Պավելը և Զուզանա Չապուտովան այսօր այցով ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Լուսաբանվող այդ այցի ժամանակ, ըստ էության, ԳՇ պետի թույլտվությամբ, լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը, տեսանելի էր ոչ միայն ադրբեջանական դիրքերը, այլ նաև մեր բնագծերի թիկունքային հատվածը:
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, Արցախի ողջ բնակչության անունից, հանրային change.org հարթակում պահանջագիր է հրապարակել՝ պահանջելով վերացնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:
Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 16.3 մլն դրամի չափով տուգանք:
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների ասուլիսը՝ Երևանում. ՈՒՂԻՂ
Խորապես համոզված եմ, որ քանի դեռ զինված ուժերում հանդուրժում ենք թեկուզ աննշան հանցանքներ ու զանցանքներ, քանի դեռ պատասխանատվության ինստիտուտը լիարժեք չի գործում զինված ուժերում, և քանի դեռ ամեն ոք իր արածի համար պատասխան չի տալիս, ցավոք սրտի, մենք ապահովագրված չենք լինելու նման ողբերգություններից․․․
ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում երկու ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել: Դեպքի հետևանքով երեք զինվոր է զոհվել, մեկը՝ վիրավորվել: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այցի ավարտին Կատրին Կոլոննան ջրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնկած ծառը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նշում է, որ պատժամիջոցները սահմանվել են պետքարտուղարության որոշմամբ։
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, տեսչական մարմնի Արարատի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
Միջադեպից հետո գլխավոր երկաթգիծն արգելափակվել է երկու ուղղություններով:
Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը TV8-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին արգելվել է մուտք գործել երկիր։ Այս մասին գրում է novayagazeta.eu-ն:
ՀՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ–ից ճնշումներ կան՝ հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիրը ստորագրելու հետ կապված․ գրում է օրաթերթը և նշում, որ իշխանական թիմում են այս մասին խոսում։
Սրանից պետք է վախենալ։ Կա մոլորված-տագնապած մեծ հասարակություն, որը լավ չի պատկերացնում ռիսկերն ու իր գլխին գալիքը, սակայն ներքուստ զգում է վտանգները, և կա մոտ 100 հազար քաղաքացի՝ սուր վիրավորված արժանապատվությամբ, պետականության և հայրենիքի կորստի կսկիծով, ու ամեն ինչի պատրաստ։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև շեշտել է, որ Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ սերբական լրատվամիջոցներին հղումով։
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։ Էդվարդ Ասրյանն այս մասին ասել է Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպմանը։
Կտրոնային համակարգի ապրանքները ձեռք են բերվում պետության կողմից ու կազմակերպմամբ, իսկ զբաղվածություն ունեցող քաղաքացիներին ապրանքներն արդեն իրացվում են աշխատավայրերում կամ դրանց մոտակայքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում, անվտանգային խնդիրներին զուգահեռ, ներքաղաքական կյանքը եւս լարված է: «Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս օրերին Արցախում ձեւավորվել է երեք ճակատ՝ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Ռուբեն Վարդանյան: Մեր տեղեկություններով՝ վերջիններս գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, այլ կերպ ասած՝ փորձում են իրենց դիրքերն ամրացնել ու ամուր հենարան ստեղծել իրենց համար Արցախում:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ընթացքում վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։
ԱԽՔ-ի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ի տեքստը հետագայում խմբագրել են` Լաչինի միջանցքը տալով ՌԴ-ին, սակայն այդ մասին հանրությանը չեն տեղեկացրել»:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի 4-րդ փուլը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սանդուի խոսքով՝ «հարյուրավոր» համաձայնագրեր են ստորագրվել վերջին 30 տարվա ընթացքում։
2023 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 25 միլիոն 967 հազար խորանարդ մետր ջուր: