ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ԻՀՊԿ-ի և ԱԴԾ-ի դեմ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների ցանկում ներառել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունը և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ):
Պատժամիջոցները սահմանվել են «արտերկրում ԱՄՆ-ի քաղաքացիների անօրինական կալանավորմանը մասնակցելու համար»:
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության հրամանատար Մոհամմադ Քազեմին, ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության հակահետախուզության պաշտոնյա Ռուհոլլա Բազղանդին, նույն կազմակերպության ղեկավարի տեղակալներ Մոհամադ Մեհդի Սայարին և Մոհամմադ Հասան Մոհաղեղին:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նշում է, որ պատժամիջոցները սահմանվել են պետքարտուղարության որոշմամբ։