Նժդեհի փողոցում բախվել են «Suzuki», «Chevrolet» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ
Ապրիլի 28-ին, ժամը 08:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում բախվել են «Suzuki» (վարորդ՝ Գ. Գ.), «Kia Sorento» (վարորդ՝ Հ. Ս.), «Chevrolet» (վարորդ՝ Ն. Գ.) և «Mazda» (վարորդ՝ Ա. Գ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Suzuki» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են «Suzuki» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, փակել «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ. Ս.-ին (ծնված 2006 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Հ․ Ս.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Մ․ Ս.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։