Բաժիններ՝

Չեխիայի և Սլովակիայի նախագահներն այցով ժամանել են Կիև

Չեխիայի և Սլովակիայի նախագահներ Պետր Պավելը և Զուզանա Չապուտովան այսօր այցով ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում է  ТАСС գործակալությունը:

Երկու պետությունների ղեկավարները բանակցություններ կվարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և կհանդիպեն նրա կառավարության ղեկավարների հետ։ Համաձայն blesk.cz լրատվական հարթակի տվյալների՝ այս համատեղ այցը սկսել են ծրագրել ընթացիկ տարվա հունվարին Պետր Պավելի՝ Չեխիայի ղեկավար ընտրվելուց անմիջապես հետո։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ուղևորության ժամկետների մասին նախապես չի հայտարարվել։

Չեխիան և Սլովակիան համակողմանի օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։ Այցի ընթացքում երկու երկրների նախագահները մտադիր են ևս մեկ անգամ իրենց աջակցությունը հայտնել Կիևին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս