![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ–ից ճնշումներ կան ՀՀ իշխանությունների նկատմամբ. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/image_750x_644b557511a08.jpg)
ՀՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ–ից ճնշումներ կան՝ հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիրը ստորագրելու հետ կապված․ գրում է օրաթերթը և նշում, որ իշխանական թիմում են այս մասին խոսում։
Թերթն ընդգծում է` անգամ խոսում են, որ մինչև մայիսի վերջ պետք է դրա նախնական տարբերակին կողմերը հավանություն տան, և, որ պայմանագրի «սևագիր» տարբերակն օրերս Հայաստան է բերել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, որը Երևանում հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, ապա մեկնեց Ադրբեջան։
«Փաստաթղթի բովանդակության մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն կան տեղեկություններ, որ այն բոլորովին չի բխում Հայաստանի և Արցախի շահերից։ Մանավանդ` եթե հաշվի առնենք շաբաթներ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե մի քանի ամիս առաջ առաջարկներ են ուղարկել Հայաստանին և արձագանք չեն ստացել։ Սա խոսում է այն մասին, որ այդ առաջարկներն այնքան վատն են, որ անգամ Նիկոլ Փաշինյանը դրանց չի համաձայնում»,– գրում է թերթը։