Կաշառքի մեջ մեղադրվող հոսպիտալի պետը պատերազմից հետո պարգևատրվել էր

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառք ստանալու համար Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանին մեղադրանք է ներկայացվել։  Որպես խափանման միջոց է  կիրառվել կալանքը։ Կան այլ մեղադրյալներ ևս։

168.am-ի տեղեկություններով, խոսքը Կանազի հոսպիտալի պետի մասին է:

Ի դեպ, բժշկական ծառայության փոխգնդապետը 44-օրյա պատերազմի մասնակից է, և 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով:

«Հայ զինվորից» տեղեկանում ենք, որ Երվանդ Հովհաննիսյանի՝ մարտական գործողությունների ժամանակահատվածի ծառայողական բնութագրում, մասնավորապես,  նշվում է.

Կարդացեք նաև

«Բ/ծ փոխգնդապետ Երվանդ Հովհաննիսյանն անձամբ է ղեկավարել հոսպիտալի լրահամալրումը պատերազմական հաստիքներով, մարտական ախտահարումով հոսպիտալ ընդունվողների հոսքերի կառավարումը, տեսակավորումը, որակավորված բուժօգնության ցուցաբերման և ռազմաբժշկական փորձաքննության գործընթացը, ակտիվորեն մասնակցել է զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության այլ դաշտային ստորաբաժանումների կազմավորման ու կիրառման աջակցմանը: Բարդ, բազմախնդրային իրավիճակներում կողմնորոշվել է արագ և ճիշտ, առաջադրված խնդիրները կատարել բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ ապահովել է իր ղեկավարած զորամասի մարտունակությունը…»:

Տեսանյութեր

Լրահոս