Բաժիններ՝

Ինձ համար այս մեդալը շատ երկար սպասված էր. Վազգեն Թևանյան

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թևանյանը նշում է, որ իր նվաճած ոսկե մեդալը երկար սպասված էր, քանի որ մի քանի տարի չի կարողացել մասնակցել Եվրոպայի առաջնություններին:

«Ընդհանուր առմամբ ունեցա 4 գոտեմարտ: Ինձ համար այս մեդալը շատ երկար սպասված էր, քանի որ մի քանի տարի չէի կարողանում մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Չնայած նրան, որ հաղթանակը կա՝ կան նաև սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ: Եզրափակիչ գոտեմարտում վստահության կար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիկը:

Թևանյանի առաջիկա պլաններում են աշխարհի առաջնությանը մասնակցելը և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը:

«Իհարկե, շատ ենք ուրախանում մեր ընկերների հաջողություններով: Շատ կարևոր է մեր ազգի համար, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հայ մարզիկները մեդալներ են նվաճում և չեմպիոն դառնում»,-ասաց նա:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը մրցեց Բուլղարիայից Միկյայ Նաիմի հետ: Թևանյանը հաղթեց մրցակցին 12:1 հաշվով: 23-ամյա Թևանյանը մինչ այս դարձել է աշխարհի գավաթի անհատական խաղարկության հաղթող, ինչպես նաև մասնակցել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Նա հաղթել է նաև Մ23 աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս