Օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար):
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործի քննությունը։
Դրանք նույնիսկ դատարան չեն հասնում՝ փլվում են կես ճանապարհին։ Բայց, իհարկե, կատարում են իրենց դերը՝ հասարակությանը կեղծիքով կերակրելու ու «թալանչիների» դեմ տրամադրելու գործում։
Այսօր՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի օրը, Ծիծեռնակաբերդում լրագրողները գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանից փորձեցին ստանալ որոշակի հարցերի պատասխաններ՝ օրինակ, թե ովքե՞ր են հաշտություն կնքողները, ի՞նչ եղավ առաջին վարույթի ճակատագիրը՝ Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպայի առնչությամբ հարուցված, և այլն:
«Մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ այս օրենքը տարածվում է հասարակ մահկանացուների վրա, թակելու է բոլորի դուռը: Եթե որպես վարույթ հարուցելու ելակետ ընդունվում է 50 միլիոն դրամը գերազանցող գույքը, ապա բոլորս գիտենք՝ հիմա անշարժ գույքի գներն ինչ բարձր են: Մի բնակարան ու մի մեքենա էլ որ հետը դնում ենք, արդեն 50 միլիոնն անցնում է, որովհետև այդ 50 միլիոնը ոչ թե մեկ, այլ միացյալ գույքերի արժեքն է»,- ասաց փաստաբանը:
Դեռևս սեպտեմբերի 14-ին, երբ դեռ Աննա Վարդապետյանը չէր անցել գլխավոր դատախազի՝ իր պարտականությունների կատարմանը, 168.am-ը տեղեկացրել էր, թե ինչ է սպասվելու դատախազությանն Արթուր Դավթյանի հեռանալուց հետո, և նշել, թե ով կգնա, և ով կմնա նրանից հետո:
Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ հայցելով վերջինիս կարծիքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Ղազարյանը։
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում (ՍԴ) քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ հարցը: