«Առաջ ավելի հանգիստ էինք ապրում, քան հիմա…», «Միայն Աստծուն եմ հավատում…». Հարցում
Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ Ուշագրավ է, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս սադրանքին՝ նշեց, թե այդ սցենարը կանխատեսվել է, և այդ սցենարի շրջանակում կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է:
168.am-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե նմանատիպ իրավիճակներում ովքե՞ր պետք է կրեն պատասխանատվություն, ի՞նչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի դիմակայել անվտանգային մարտահրավերներին:
Քաղաքացիներից մեկը վստահեցրեց՝ Տեղ գյուղում կատարվածի պատասխանատուն օրվա իշխանությունն է, կատարվածին պետք է հաջորդեր ՊՆ նախարարի պաշտոնանկությունը:
Մեկ այլ քաղաքացի էլ, որը նախկին զինծառայող էր, նշեց. «Բանակի դերը լրիվ կորցրել են: Ինձ համար շատ ցավալի է, որ ամեն ստից հարցով ասում են՝ մեր բանակը չի կարողանում, թույլ է: Մեր բանակը ուժեղ է»:
Քաղաքացիները մեծամասամբ նշում էին, որ թեև վիճակն անհանգստացնող է, այդուհանդերձ, լուրջ քայլեր պետության կողմից չեն իրականացվում:
«Թվում է՝ ամբողջ ազգը հորձանուտով գնում է առաջ», «Կամ քայլեր չեն ձեռնարկում, կամ նախնական պայմանավորվածություն կա»՝ նշում էին նրանք:
Մանրամասները՝ տեսանյութում